Հունվարին Հայաստանում արձանագրվել է 7,7 տոկոս աճ, որը զգալիորեն գերազանցում է ԱՊՀ միջին աճը՝ 4,5 տոկոս։

Ըստ ԱՊՀ Վիճպետկոմի հրապարակման՝ Ադրբեջանի տնտեսությունն աճել է 0,8 տոկոսով, Բելառուսինը՝ 7,4 տոկոսով, Մոլդովայինը՝ 6,9 տոկոսով, Ռուսաստանինը՝ 4 տոկոսով, Տաջիկստանինը՝ 6,1 տոկոսով, Թուրքմենստանինը՝ 9,2 տոկոսով, Ուզբեկստանինը՝ 8,5 տոկոսով, Ուկրաինայինը՝ 4,2 տոկոսով։ Տնտեսական անկում է գրանցվել միայն Ղրղyզստանում՝ 2 տոկոս։