Առավոտից փակ է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը: Պատճառը սկսված ձնաբուքն է: Մոտ 200 մեքենաներ մնացել են ճանապարհին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայությունից, տվյալ հատվածում տեսանելիությունը զրոյական է եւ մեքենաների երթեւեկությունը անվտանգության նկատառումներով դադարեցվել է: Ճանապարհի մաքրման համար տեխնիկա է աշխատում, սակայն ձնաբքի պատճառով երթեւեկությունը չի հաջողվում վերականգնել: