Ռուսաստանը Ժնեւյան քննարկումների 15-րդ ռաունդում պատաստակամություն է հայտնել երաշխավոր դառնալ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարաբերություններին։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունում նշել են նաեւ այդ պետությունների սահմաններին կայունության ամրապնդման կարեւորության մասին, հայտնում է «Վեստի.ռու»-ն։ «Քննարկվել է տարածաշրջանում ուժի չկիրառման հարցը։ Նշվել է, որ անցած տարի Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահների արած միակողմանի հայտարարություններն իրավիճակի լավացման կարեւոր գործոն են դարձել։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել երեք պետությունների միջեւ ուժի չկիրառման միջազգային երաշխիքների հարցը»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։





























