2010 թվականի դեկտեմբերից մինչ մարտ ամիսը, Ֆրանսիայում հաքերներին հաջողվել է մուտք գործել եւ ստանալ ավել  քան 150 համակարգիչների ծածկագրեր, հաղորդում է Paris Match-ը: Դրանց օգնությամբ չարագործները կարողացել են ձեռք բերել փաստաթղթեր, «մեծ երկրների» գագաթաժողովի վերաբերյալ, որը կայացել էր փետրվարի 18-19-ին՝ Փարիզում։

Հաքերների գլխավոր նպատակը պետական գանձարանի Տնօրինությունն է եղել։ ինչպես հաղորդում է BBGNevs-ը նախարարությունն հաստատել է հարձակումը իր կայքի ներսում, այնուամենայնիվ չի հաղորդվում, թե ինչ փաստաթղթեր են գողացել չարագործները։

Այս հարձակումը պետական համակարգչային կայք, համարվել է ամենամասշտաբայինը, ողջ Ֆրանսիայի պատության մեջ։ Պետական կայք մուտք գործելու փաստի առթիվ  քրեական գործ է հարուցվել։

Ֆրանսիայի ֆինանսատնտեսական նախարանության աղբյուրների փոխանցմամբ, հաքերների հետքերը տանում են Չինաստան։