Լեհաստանում մշտական հիմունքներով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմակայանի եւ հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը պատրվակ չի դառնա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման համար: Այդ մասին PenzaNews-ի հետ հարցազրույցում հայտարարել է Կարնեգիի հիմնադրամի ատոմային զենքի չտարածման հարցերով փորձագետ Պոլ Շուլտեն: Նրա կարծիքով, իրավիճակը կհստակեցվի առաջիկա 3 ամիսների ընթացքում:

«Մենք կտեսնենք, որ երկու երկրները կարող են գլուխ հանել այս նուրբ իրավիճակից: Ես նկատի ունեմ, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, ցանկություն չունեն հակահրթիռային համակարգը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառ դարձնել»,- ասել է Նա:

Պոլ Շուլտեն հատուկ ընդգծել է, թե ՀՀՊ տարրերի տեղակայումը Լեհաստանում չի հակասում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անվտանգության խնդիրների երկխոսությանը:

Որոշ տվյալներով, ՀՀՊ տարրերը կարող են հայտնվել Լեհաստանում մինչեւ 2018թ.: