Պենտագոնը հայտարարել է, թե կշարունակի երկու F-35-ի վրա թուրք օդաչուների ուսուցումը Արիզոնա նահանգի Լյուկա բազայում՝ չնայած Վաշինգտոնի եւ Անկարայի հակասություններին՝ կապված ռուսական Ս-400-ների գնման հետ՝ հայտնում է Reuters-ը։

«Լյուկայի ՌՕՈՒ բազայում վարժանքները կշարունակվեն»,- լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Չառլի Սեմերսը։ Այն հարցին, թե ծրագրվում է արդյոք հետ կանչել այդ երկու ինքնաթիռները, Սեմերսը պատասխանել է, թե նման ծրագրեր չկան։

Ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիային F-35-երի համար սարքավորումների մատակարարումը եւ հայտարարել էր բոլոր հետագա մատակարարումները դադարեցնելու մասին։

Վաշինգտոնն այդ քայլին դիմել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման պատճառով։ ԱՄՆ-ը վստահեցնում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկայացնում F-35-երի համար, քանի որ կարող է ընկալել դրա խոցելիությունը։

Մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է օրենսդրական նախագիծը, որն արգելում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։ Սենատորները առաջարկել են կործանիչներ չտրամադրել Անկարային այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան կողմը Ս-400-ի արձակումից Թուրքիայի հրաժարվելու երաշխիքներ չի ստացել։