ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները հավանության են արժանացրել Սեւծովյան տարածաշրջանում ՌԴ-ի դիմակայմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ հայտնում է AP-ը։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70 ամյակին նվիրված հանդիպման ժամանակ նախարարները պայմանավորվել են Վրաստանին եւ Ուկրաինային ավելի ակտիվ ծովային համագործակցություն ցուցաբերել։

ՆԱՏՕ-ի նախարարները կրկին հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի «Ղրիմի անեքսիան, ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին եւ նավերը, որոնք գրավվել էին անցյալ տարի Ազովի ծովում հակամարտության ժամանակ, եւ կատարի ՄՓՀՀ պայմանագրի պահանջները»։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումը բացել է դաշնակիցներին կոչ անելով միավորվել՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի մարտահրավերներին դիմակայելու համար։