Լիբիայի Միսուրատա քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած մարտերից հետո հարաբերական անդորր է: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Միսուրատայում աշխատող ուկրաինացի բժիշկները:
Նրանց խոսքով, կառավարամետ ուժերը փորձել են գրոհել տեղական դատարանի շենքը, որը ներկայումս կատարում է ապստամբների շտաբի դեր: Սակայն գրոհը ձախողվել է, եւ քաղաքի վերահսկողությունը պահպանում են ընդդիմադիրները:
Մարտերի արդյունքում բազմաթիվ տեղացիների տեղափոխել են հիվանդանոց: Զոհերի եւ տուժածների թիվը պարզել առայժմ չի հաջողվել:
Քադաֆիի հակառակորդները լավ զինված են: Բանն այն է, որ Միսուրատայի մերձակայքում գտնվող զինապահեստները թալանվել են ընդդիմության կողմնակիցների կողմից, եւ ապստամբների ձեռքին ինքնաձիգների եւ զենիթային համալիրների մեծ քանակություն կա:
Քաղաքի կենտրոնը լրջորեն տուժել է փոխհրաձգության արդյունքում:





























