ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 5-ին գնացքով աշխատանքային այցով Գյումրի է մեկնելու: Բայց մինչ այդ «Սասունցի Դավիթ» կայարանում Փաշինյանը մասնակցեց Երեւան–Գյումրի արագընթաց գնացքի բացմանը: Նա շրջեց կայարանի թանգարանում, մասնակցեց Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի շահագործմանը:
Ավելի ուշ ՀՀ վարչապետը Երեւան-Գյումրի արագընթաց գնացքով մեկնել է Գյումրի եւ ճանապարհին ուղիղ եթեր է մտել:
Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի նպատակը տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելն է: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաեւ «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում:















