Լոնդոնի Tate Modern պատկերասրահը մարտի 7-ին ցուցադրության է ներկայացրել Պաբլո Պիկասոյի «Մերկ կինը` կիսանդրու եւ կանաչ տերեւների ֆոնի վրա» կտավը, որը չէր ցուցադրվել վերջին 50 տարում: Կտավը Պիկասոյի ամենաթանկ կտավն է, որ երբեւէ վաճառվել է աճուրդում:
1932թ. թվագրված նկարում պատկերված է Մարի-Թերեզա Վալտերը, ում հետ Պիկասոն ծանոթացել էր 1920-ականների վերջին:
Տասնամյակներ շարունակ նկարը եղել է Սիդնի եւ Ֆրենսիս Դրոուդիների մասնավոր հավաքածուում` Լոս-Անջելեսում եւ վերջին անգամ ցուցադրվել է 1961թ.` Պիկասոյի հոբելյանի կապակցությամբ:
Այն վաճառվել էր Christie՝s աճուրդների տանը 2010թ. մայիսին ամենաբարձր գնով, որը երբեւէ վճարվել է արվեստի գործի համար` 106,5 միլիոն դոլարով:
Tate Modern-ում ներկայացվել է Պաբլո Պիկասոյի առանձին սրահում:





























