Վրաստանում վերջին երկու օրում գրիպից մահացել եւս երկու մարդ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մի դեպքում մահվան պատճառը H1N1 վարակն է, երկրորդի պատճառը` B տիպի վարակը:

Վիճակագրական տվյալներով, այս սեզոնին արձանագրվել է լաբորատոր հաստատված գրիպի 878 դեպք: Դրանցից H1N1-ով վարակված են եղել 570 մարդ: Վերջին տվյալներով, այս տարվա ընթացքում գրիպից Վրաստանում մահացել են 34 մարդ, որոնցից` 24-ը H1N1 վարակից: