Վրաստանն ու Ռուսաստանը սկսում են բանակցությունները` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն, հաղորդում է «GHN»-ը:
Նրա խոսքով, առաջարկը ստացվել է Ռուսաստանից: «Մենք առաջարկ ենք ստացել եւ տվել մասնակցելու համաձայնություն»,- ասել նա եւ հավելել, որ բանակցությունները կայանալու են մարտի 9-ին, Բեռնում:
Վրաստանը միակ երկիրն է, որ դեմ է արտահայտվում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը:




























