Մոսկվայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ անդրադարձել է կատարվել Հայաստան բնական գազի մատակարարման հարցին:
Նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձեւ, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ:
Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ:
Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաեւ աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ:





























