Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ իսկ պատճառով Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը առաջարկում է կազմակերպել փակ խորհրդարանային լսումներ ՀՀ ԱԺ -ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։

Հարկ ենք համարում լսումների հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ՊՆ եւ ԱԳՆ նախարարներին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին։ Տեղեկացնենք, որ արդեն դիմել ենք պաշտոնական նամակով ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին»: