ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդականի դուստրը՝ MSNBC-ի հաղորդավարուհի Միկա Բժեզինսկին պատմել է, որ մի անգամ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «չափազանց անվայել ձեւով» է գրկել, գրում է The Hill-ը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ՝ Morning Joe քաղաքական հաղորդման հերթական նկարահանումների ժամանակ:
Բժեզինսկին այս մասին ասել է քննարկման ժամանակ, երբ 7 կանայք մեղադրանքներ էին հնչեցնում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին:
«Խոսում եք մեկի մասին, որը վիճելի սահմանափակումներ ունի: Մասամբ դա ինձ ստիպում է ձեզ պատմել մեր ստուդիայում Թրամփի անվայել գրկախառնության մասին», - ասել է նա:
Բժեզինսկին այնուհետ չի զարգացրել թեման եւ հաղորդավար Ջո Սկարբորոն առաջարկել է եւս մեկ անգամ դիտել Ջո Բայդենի մասին ծաղրական տեսանյութը, որով կիսվել է ԱՄՆ նախագահը:
Հրատարակութոյւնը նշում է, որ ժամանակին Թրամփը, Բժեզինսկին եւ Սկարբորոն բավական մտերիմ էին, հատկապես 2015 եւ 2016 թվականներին Morning Joe հաղորդման եթերում դեռեւս հանրապետական թեկանծուի հայտնվելու ժամանակ:
Սակայն նրանց հարաբերությունները փոխվեցին, երբ Թրամփը նախագահ դարձավ:











