Ստորջրյա լողի սիրահար զույգն իր ամուսնական արարողությունը ջրի տակ է անցկացրել, գրում է UPI-ն:

Արտասովոր հարսանիքի տեսանյութն արվել է այդ իրադարձության չափազանց զարմացած ականատեսի կողմից:

 Ծովային կենսաբան Ժյուլ Քեյսին պատմել է, որ իր շան հետ զբոսնել է Բլեռգոուրի պիրսում եւ տեսել է, թե ինչպես են հարսանեկան արարողության մասնակիցները պատրաստվում սուզվել ջրի տակ:

Քեյսին անմիջապես գնացել է տուն սեփական ստորջրյա հանդերձանքի համար եւ արարողության մի մասը նկարահանել է ջրի տակ: