Այաթոլլա Մուհամմեդռզա Մեհդեւի Քեննին ընտրվել է Իրանի ավագների խորհրդի նոր նախագահ։ Նա փոխարինել է երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմ Ռաֆսանջանիին, հաղորդում է Իրանի
Մահդեւի Քեննին նախագահ է ընտրվել 63 կողմ ձայներով, կառավարման ժամկետը 2 տարի է։
Փորձագիտական կենտրոնը բաղկացած է 86 իսլամական հոգեւորականներից եւ կոչված է հետեւելու կառավարության կողմից ընդունված օրենքներին:
Նշենք, որ Ռաֆսանջանիի դիրքերը խարխլվեցին այն ժամանակ, երբ նա խիստ քննադատության ենթարկեց 2009 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։





























