Կայացել է տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերով ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Նիստն անցել է Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Ալի Աքբար Սալեհիի նախագահությամբ:
Մամեդյարովը նշել է հարաբերությունների զարգացման արագ տեմպերը, իսկ Իրանի արտգործնախարարը նկատել է, որ տարածաշրջանային տնտեսության զարգացումը համապատասխանում է երկու պետությունների շահերին:
Իրան կատարած այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:




























