Կանանց միջազգային օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել գերմանացի տղամարդկանց օգտագործել մարտի 8-ը ինքնավերլուծության համար: Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է բեռլինյան «Թագեսցայտունգ» թերթի էջերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բոլորվին վատ չէր լինի, որ տղամարդիկ խորանային իրենց մեջ, մտածեին իրենց արարքների եւ վարքի մասին, ասել է Մերկելն ու հավելելո, որ նման մոտեցումը միայն օգուտ կտար տղամարդկանց:
Իսկ Գերմանիայի աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել կանանց ավելի ներգրավել ղեավար պաշտոններում:




























