New Yorker-ի լրագրող Էվան Օսնոսը հանկարծ իմացել է, որ իր Apple iPad պլանշետը առաջիկա 48 տարվա համար արգելափակված է՝ հայտնում է Lenta.ru-ն։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը սարքը թողել է իր երեքամյա որդու մոտ։ Այս մասին լրագրողը գրել է Twitter-ում։

Օսնոսը խորհուրդ է հարցրել իր հետեւորդներից։ «Հմմմ, սա նման է ֆեյքի, սակայն այսպիսի տեսք ունի այսօր մեր iPad-ն այն բանից հետո, երբ նրան բազմաթիվ անգամ փորձել է արգելափակել երեք տարեկան երեխան։ Կա՞ որեւէ գաղափար»,- գրել է նա։ Գրառմանը լրագրողը կցել է լուսանկար, որում երեւում է, որ iPad-ն արգելափակված է եւ հասանելի կլինի 25 536 442 րոպեից։

Շատերն են փորձել լրագրողին խնդրի լուծման տարբերակներ առաջարկել։ Ամենաշատ առաջարկվող տարբերակներից է՝ վերբեռնել պլանշետի օպերացիոն համակարգը եւ տվյալները վերականգնել պահուստային պատճենից։ Ոմանք խորհուրդ են տվել չշտապել եւ սպասել 48 տարի։ Օգտատերերից մեկը նույնիսկ կատակել է, թե հայրը լավ նվեր ունի որդու 52 ամյակի առթիվ։

Օսնոսը դեռեւս չի հայտնել հաջողվե՞լ է արդյոք իրեն վերականգնել iPad-ը, թե՞ որոշել է նորը գնել։