Լիբիական ռազմական օդուժը այսօր` մարտի 8-ին հարվածներ է հասցրել ապստամբենրի դիրքերին Ռաս-Լանուֆ քաղաքում, հաղրդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Նավահանգիստ-քաղաքը լքել են նրա գրեթե բոլոր բնակիչները: Նրանք վախենում են կառավարական ավիացիայի նոր գրոհներից:

Ականատեսների վկայությամբ Ռաս-Լանուֆում միայն մի քանի ապստամբներ են մնացել` զինված հիմնականում ավտոմատներով, գնդացիրներով եւ նռնականետերով: Նրանք նաեւ մի քանի զենիթային համակարգեր ունեն:

«Ալ-Ջազիրան» հաղորդել է նաեւ Էզ-Զաուիյա քաղաքի գնդակոծման մասին: