«Բաղրամյան» հրաձգարանում երկկողմ համատեղ գումարտակային ռազմավարական վարժանքների շրջանակներում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները եւ Հայաստանի ՊՆ-ն միասին հետախուզական-հարվածային միասնական մարտական հրաձգություններ են անցկացվել։ Այս մասին հայտնել է ՀՌՇ մամուլի ծառայությունը։

Հրաձգություններն անցկացվել են ռուսական ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի եւ ուժերի միավորված խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ժամանակ գործարկվել է ավելի քան 20 МиГ-29 կործանիչ, Су-25 գրոհիչ, Ми-24 եւ Ми-8МТ ուղղաթիռ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։

Լեռնային տեղանքում պայմանական հակառակորդի թիրախների գնդակոծումն իրականացվել է մարտական մեքենաներից, տանկերից, հրետանուց եւ զենիթահրթիռային համակարգերից՝ օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիայի հետ փոխգործակցությամբ։

Հաշվարկներն ապահովել են թիրախների հայտնաբերումը եւ դրանց ոչնչացման պլանավորումը իրական ժամանակում։

«Բաղրամյան» հրաձգարանում ռուս-հայկական երկկողմ համատեղ գումարտակային ռազմավարական վարժանքներին մասնակցել է մոտ 2 000 զինվորական եւ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա։