Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը Անկարայի ինքնիշխան իրավունքն է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է RT-ը։
«Դա մեր ինքնիշխան իրավունքն է, դա մեր որոշումն է։ Ոչ ոք չի կարող պահանջել մեզնից հրաժարվել դրանից»,- ասել է թուրք առաջնորդը։
Նրա խոսքերով, համալիրների մատակարարման հարցը փակված է, եւ կողմերը կշարունակեն առաջ շարժվել։
Ավելի վաղ Պուտինը պատմել էր, որ Էրդողանի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ս-400-ների եւ այլ նախագծերի մասին պայմանագրերի իրականացումը։





























