Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 10-ին մեկնում է ԱՄՆ։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։

«Նախագահ Սահակաշվիլին կհանդիպի միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ, ինչից հետո կձեւակերպվի ներդրումային նախագծի մասին համաձայնագիրը։ Դա շատ լուրջ նախագիծ է լինելու»,- նշել է Մանջգալաձեն։

Մամուլի խոսնակը նշել է, որ Վրաստանի նախագահը կայցելի նաեւ Վաշինգտոն, ուր կհանդիպի Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ։ «Հանդիպումներ են նախանշված նաեւ ԱՄՆ Սենատում,- ասել է նա։

Սահակաշվիլին մտադիր է մասնացել նաեւ Մայամիում մարտի 14-17-ն անցկացվելիք միջազգային ցուցահանդեսին։Նախագահն անձամբ կանցկացնի Վրաստանի տուրիստական պոտենցիալի շնորհանդեսը։