Twitter ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսին 2018 թվականին ստացել է 1,4 դոլար աշխատավարձ, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Նշվում է, որ նա նման համեստ գումար է ստացել առաջին անգամ 4 տարի առաջ  պաշտոնին վերադառնալուց հետո: Դորսին 2015, 2016 եւ 2017 թվականներին կամավոր հրաժարվել էր աշխատավարձից՝ դա պատճառաբանելով «ընկերության երկարաժամկետ ներուժի եւ արժեքների հանդեպ հավատով»:

Ուշագրավ է, որ ապրիլի 8-ին հրապարակված ընկերության փաստաթղթերում նշված 140 ցենտը հավասար է 2016 թվականին Twitter-ում հաղորդագրությունների համար նշանների թույլատրելի քանակին: Մեկ տարի հետո այս սահմանը ուղիղ 2 անգամ բարձրացվել էր եւ կազմել 280 նշան: Առայժմ հայտնի չէ՝ ապագայում նման փոփոխություններ կլինեն, թե ոչ: