Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կազմում հաշվեքննության եւ աուդիտի ենթահանձնաժողովի ստեղծումը մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝  այս ենթահանձնաժողովը ձեւավորվում է «Աուդիտորական պալատի մասին» օրենքին համապատասխան։ «Այս ենթահանձնաժողովի նպատակն է պետական եւ տեղական բյուջեների կատարման արդյունավետության բարձրացումը սեփականության վերահսկողության ոլորտում, ինչպես նաեւ եկամուտների եւ փոխառությունների արդյունավետության բարձրացումը, հասարակությանը ժամանակին եւ անկանխակալ իրազեկումը»,- պարզաբանել է Թանդիլյանը։

Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց հաշվեքննության եւ աուդիտի ենթահանձնաժողովի ստեղծման առաջարկությանը։