Ախթամար կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցուց հետո կրոնական ծիակատարության պատրաստվում է Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին, գրում է Nouvelles d’Arménie-ն՝ վկայակոչելով Hurriyet-ին։ Ստամբուլահայերի հիմնադրամը սկսել է եկեղեցու վերանորոգումը։
Վերնորոգումը կարժենա 3,5 մլն դոլար։ Սա Միջին Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկն է։
«Վերանորոգումից հետո մտադիր ենք մեծ թվով զբոսաշրջիկներ տեսնել այստեղ»,-ասել է հիմնադրամի նախագահ Էրգյուն Այիկը։
Ի տարբերություն «Սուրբ Խաչ» եկեղեցու՝ «Սուրբ Կիրակոսը» վերանորոգումից հետո կմնա հայ հանայնքի հովանու ներքո։ Դա կլինի Անատոլիայի առաջին եկեղեցին, որ վերանորոգվել է հայերի կողմից, նշել է Այիկը։
Արվեստի պատմության որոշ փորձագետների կարծիքով, «Սուրբ Կիրակոսը» Միջին Արեւելքի ամենամեծ եկեղեցին է եւ զբաղեցնում է ավելի քան 3200 ք/մ տարածք՝ իր մեջ ներառելով հոգեւորականների կացարաններ, զանգակատուն եւ դպրոց։




























