Բրիտանիայի Թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ի եւ սպորտի հարցերով նախարարությունն առաջարկել է անկախ կազմակերպություն ստեղծել առցանց սպառնալքիներից պաշտպանվելու համար, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությանը:

Նախաձեռնության համաձայն՝ կարգավորիչը իրավունք կստանա արգելափակել կայքերի հասանելիությունը եւ պատժել իրավախախտ ընկերությունների ղեկավարներին:

«Անկախ կարգավորիչը կստեղծվի գոյություն ունեցող ստանդարտների խստացման համար: Նախատեսվում է սոցիալական մեդիա ունեցող ընկերություններին պարտավորեցնել օգտատերերի պաշտպանության գործիքներ ներդնել», - ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Նոր գերատեսչությանը մտադիր են լիազորել ոչ միայն տուգանել ընկերություններին, այլեւ նրանց ղեկավարների դեմ անձնական միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ արգելափակել ընկերությունների ակտիվները: Հայտարարության համաձայն՝ կարգավորիչի վերահսկողության տակ կլինեն սոցցանցերը, հոսթինգային պրովայդերները, ֆորումները, մեսենջերները եւ որոնողական համակարգերը:

Ըստ Bloomberg-ի այս նախաձեռնությունը Մեյի կառավարության կողմից փորձ  է Instagram-ը, Facebook-ը եւ Twitter-ը պատասխանատվության ենթարկելու նրա համար, որ նրանք իբրեւ թե չեն իրականացնում «վնասակար կոնտենտից» օգտարերերի պաշտպանության իրենց պարտավորությունները: