Ժամանակակից տերմինաբանությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն հակամարտությունների ցանկում է, որոնք «սառեցվել» են Խորհրդային Միության փլուզումից հետո: Այդ մասին իր էջերում գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

«Դա վայրի, լեռնային տարածք է, որի համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը, եւ որի ճակատագիրը անորոշ է մնում, չնայած միջազգային հանրության դիվանագիտական ջանքերին:

«22 հազար մարդու կյանք խլած պատերազմի ավարտից եւ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ «սառեցված» տերմինը դառնում է անտեղի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել «փոքր» բախումը շփման գծում, որը կարող է վերածվել ընդհանուր պատերազմի 2012թ.: Պատերազմի դեպքում դրա տարածաշրջանային հետեւանքները կարող են կործանարար լինել, կանխատեսում է  Միջազգային ճգնաժամային խումբը: Իրանը հարավում, որ լավ հարաբերություններ ունի հայկական վարչախմբի հետ, եւ Թուրքիան` Ադրբեջանի ավանդական դաշնակիցը, կարող են ներգրավվել հակամարտության մեջ:

Ռուսաստանը չի ցանկանում նոր հրդեհ Կովկասում: Մոսկվան, որ լավ հարաբերություններ ունի Բաքվի եւ Երեւանի հետ, դիվանագիտական ջանքեր չի խնայում` հուսալով ապահովել իր տարածաշրջանային ազդեցությունը»,- գրում է պարբերականը: