ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի մաքսատուն, շրջեն տարածքում, ծանոթացել պայմաններին: Նա դժգոհել էր մաքսատանը տիրող վիճակից, նաեւ հերթերից, որոնց պատճառով մարդիկ մի քանի օր հերթ են կանգնում: