Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, այդ թվում` զինաթափման թեմայով: Արկտիկական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե վերականգնվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը՝ լիարժեք, իրավահավասար, այդ թվում, այն հարցերի շուրջ, որոնք բխում են նաեւ մեր ու ողջ մարդկության շահերից, զինաթափման խնդրի վերաբերյալ, մենք միայն ուրախ կլինենք, մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Պուտւնը:
Միջազգային արկտիկական համաժողովը՝ «Արկտիկա՝ երկխոսության տարածք» առանցքային հարթակներից մեկն է միջազգային մակարդակում Արկտիկական տարածաշրջանի խնդիրների եւ հեռանկարների քննարկման համար:
Այն միավորում է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, Ռուսաստանի եւ օտարերկրյա երկրների գիտական եւ գործարար համայնքների ներկայացուցիչների ջանքերը շահագրգիռ քննարկման եւ Արկտիկայի տարածաշրջանում կայուն աճի արդի խնդիրների վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակման համար:





























