ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրություն է ստորագրել 1995թ. ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը  եւս մեկ տարով երկարաձագելու վերաբերյալ:

Կարգադրության տեքստում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են  այն պատճառով, որ «Իրանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են ստեղծել ոչ սովորական եւ բացառիկ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս որոշման կապակցությամբ Օբաման առաձին ծանուցագիր է  ուղարկել Կոնգրես, որում, մասնավորապես նշվում է, որ Իրանի կառավարության գործողությունները հակասում են տարածաշրջանում ԱՄՆ շահերին: