Թեհրանում անվտանգության ուժերը մարտի 8-ին ցրել են հակակառավարական հանրահավաքը` կիրառելով արցունքաբեր գազ: Այս մասին ասվում է ընդդիմության առաջնորդներից Միր Հոսեյն Մուսավիի կայքում:

Մուսավիի եւ մյուս ընդդիմադիր գործչի` Մեհդի Քարուբիի շարժումը կոչ է արել իրենց համակիրներին դուրս գալ փողոց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Սակայն ոստիկանությունն ու կառավարական կիսառազմական ուժերն ավելի վաղ էին տեղակայվել Թեհրանի փողոցներում: Արցունքաբեր գազն օգտագործվել է` թույլ չտալու մեծաթիվ մարդկանց կուտակումը Էնքելաբ (Հեղափոխություն) հրապարակում: Թե քանի մարդ է մասնակցել բողոքի հանրահավաքին, չի հաղորդվում:

Միաժամանակ Մուսավիի կայքում հերքվել է նրան եւ կնոջը տնային կալանքից բանտ տեղափոխելու մասին լուրը, որը հայտնվել էր կայքում փետրվարի 28-ին: Երկրի դատական իշխանության անանուն աղբյուրը  նույն օրը հերքել էր այդ տեղեկությունը` հայտնելով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական հակառակորդները  գտնվում են իրենց տներում եւ «սահմանափակված են շփումներում»:

Այն բանից հետո, երբ փետրվարի կեսերին հայտնի դարձավ Մարձավոր Արեւելքի երկրներում հուզումների մասին, ոստիկանությունն արգելեց Մուսավիի եւ Քարուբիի տուն մուտքը: Հարազատաների խոսքերով` որեւէ կապ չկա նրանց հետ: