Փարիզի դատարանը մարտի 8-ին Google ընկերությանը տուգանել է 430 հազ. եվրոյով:  Ընկերության նկատմամբ դատական հայց էր ներկայացվել ֆրանսիական կինոարտադրողների խմբի կողմից:

Նրանց կարծիքով` Google-ը հետեւողականորեն անտեսել է որոնման արդյունքից իրենց պատկանող նյութերի հղումները հանելու խնդրանքը: Նրանց խոսքով` ֆիլմերից հատվածներն ուղիղ կերպով հասանելի են եղել Google Video ծառայության միջոցով:

Ըստ Lenta.ru-ի` Google France-ն ու Google Inc-ը մեղավոր են ճանաչվել հեղինակային իրավունքը խախտելու մեջ: Ընկերությունը, բացի տուգանքից, կհոգա նաեւ կինոարտադրողների դատական ծախսերը: Google-ն արդեն խոստացել է բողոքարկել վճիռը: