Զլինկովսկի շրջանում  ՌԴ պետական սահմանի կրկնակի ապօրինի հատման համար դատապարտել են ՀՀ քաղաքացու, հաղորդում է Բրյանսկի դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է Bryansktoday-ը:

Անցյալ տարվա ապրիլին տղամարդը հայրենիքում փոփոխված տվյալներով նոր անձնագիր է ստացել: Այնուհետ ավտոմեքենայով Բելառուսի տարածքից Ռուսաստան է մտել Բրյանսկի մարզի ստացիոնար անցակետով:

Դրանից հետո ՀՀ քաղաքացին ուղեւորվել է Վոլգոգրադի մարզ, որտեղ նրան ձերբակալել են ԱԴԾ տարածաշրջանային վարչության աշխատակիցները: Ստուգումը ցույց է տվել, որ տղամարդը ՌԴ պետական սահմանի ապօրինի հատման համար դատվածություն ունի:

Դատարանը նրան 1 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: