ԱՄՆ Կոնգրեսի հայկական ծագմամբ անդամ Ջեքի Սփեյերը հայերին հայերին կոչ է արել Twitter-ում դիմել Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Կարծում եմ, որ մեր սփյուռքում կա  գաղտնի զենք, որով կարող ենք հասնել Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ, մենք բոլորս պետք է դիմենք Քիմ Քարդաշյանին եւ խնդրենք նրան միանալ մեզ, որպեսզի Թրամփից կոնկրետ գործողության հասնենք»,- Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանն ասել է Սփեյերը: