Իրանում վթարի է ենթարկվել սահմանային պարեկման ուղղաթիռ, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի սահմանապահ ծառայության ղեկավար Ֆարդինա Փիրիին:

Փիրին հայտնել է, որ իրանա-իրաքյան սահմանին Ուրմիայի մարզում տեղի ունեցած պատահարի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Պարբերականի տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երեքը մարմնական վնասվածքներ են ստացել: Ականատեսները հայտնել են, որ 10-ից ավելի շտապ օգնության մեքենաներ ուղեւորվել են վթարի վայր: Դրանից բացի, այնտեղ է մեկնել Ուրմիայի նահանգապետը: