Wing ընկերությունն Ավստրալիայի իշխանություններից Կանբերայում դրոններով առաքման ծառայության գործարկման թույլտվություն է ստացել: Medium հարթակի իր բլոքգում այս մասին պատմել է ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Շուտով առաքման ծառայությունը հասանելի կլինի Քրեյս, Փալմերսթոն եւ Ֆրանկլին շրջանների սահմնաափակ թվով տներին», - ասել են  Wing-ում՝ խոստանալով, որ առաջիկայում կընդլայնեն ծառայության աշխատանքի գոտին:

Դրոններով առաքման ծառայությունն աշխատում է տեղական սրճարանների եւ դեղատների հետ, այդ թվում Kickstart Expresso, Capital Chemist, Pure Gelato, Bakers Delight եւ մյուսների:.

The Verge-ը նշում է, որ դրոններին արգելվում է թռչել հիմնական ճանապարհների վրայով: Բացի այդ նրանք կարող են օդում հայտնվել  միայն 7:00-ից մինչեւ 20:00՝ երկուշաբթիից ուրբաթ: (կամ կիրակի 8:00-ից մինչեւ  20:00):

Բացի այդ նրանց արգելվում է մարդկանց շատ մոտ թռչել:

Business Insider-ը, վկայակոչելով Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության վարչության ներկայացուցչի հայտարարությանը, հաղորդել է, որ «լիովին հավանական է», որ դրոններով առաքման այս ծառայությունը կդառնա աշխարհում առաջինը:

Wing-ը մտնում  է Alphabet հոլդինգի մեջ, որին պատկանում է Google ընկերությունը: Հոլդինգը ղեկավարում են Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը: