Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի եւ Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատեւ համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաեւ ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:

 Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն: