Վրաստանը «Գազպրոմի» հետ համաձայնության է եկել փոքր քանակությամբ գազ գնելու հարցի շուրջ: Այս մասին հինգշաբթի լրագրողներն ասել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան՝ չհստակեցնելով պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը:
««Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն ձեւակերպված է, եւ մենք Ռուսաստանից փոքր քանակությամբ գազ կգնենք»,- ասել է Կոբուլիան, փոխանցում է Interpressnews-ը:
Նա չի հստակեցրել, թե ինչ ծավալի գազի մասին է խոսքը, եւ այն որքան կարժենա Վրաստանի համար:
Կոբուլիան դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է Ռուսաստանից գազ գնել: Նա այն ժամանակ դա պատճառաբանել էր երկնագույն վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացիայով: Վրաստանը բնական գազի իր պահանջմունքները բավարարում է հիմնականում ներմուծման հաշվին: Երկիրը գրեթե ամբողջ անհրաժեշտ ծավալը ստանում է Ադրբեջանից:
Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել 2006 թվականից սկսած: Երկիրը միայն Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսն էր ստանում: Արդեն 2017 թվականին ՌԴ-ն Վրաստանին այս տարանցման համար վճարում էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018-ին՝ միայն փողով:





























