Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անելիք ունի. այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում ԼՂ-ում գործող ՀԿ-ներին աջակցելու խնդրին: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն բնավ որեւէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության կայացման համար:
«Սրա բացատրությունն այն է, որ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն, բայց խոսքը ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի ալնելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս ճանաչված չէ որպես անկախ պետություն, միթե ԼՂ-ում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Միթե մարդու իրավունքների պաշտպանության առաջամատիկներից մեկի՝ ԵԽ-ի համար առաջնայինը փատսաթուղթն է, ոչ թե իրական մարդը:
Այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել ԵԽ-ի եւ Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին, մարդը, իսկ մարդն ավելին է, քանորեւէ փաստաթուղթ, քան որեւէ խմբային շահ: Ես հավատում եմ, որ ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն կառաջնորդվեն հենց այս արժեքներով»,-ընդգծեց Փաշինյանը:











