Իմ ընկալմամբ, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը որքան եվրոպական, նույնքան էլ հայկական արժեքներ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ժողովրդավարությունը չենք համարում մի բան, որը մենք ներկրել ենք որեւէ տեղից, սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածողությունից մենթալիտետից, ձգտումներից ու ցանկություններից»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 18 տարիներին կատարված համատեղ աշխատանքը շատ էական կերպով նպաստել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը. «ԵԽ-ի գործունեությունը Հայաստանում ես արդյունավետ եմ համարում: Անձնական պահ էլ կա. մի անգամ ինձ չեն բանտարկել շնորհիվ ԵԽ-ի եւ մեկ անգամ բանտից ազատել են շնորհիվ ԵԽ-ի»,-ընդգծեց նա: