Ֆրանսիական Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) անկախ վերլուծական կենտրոնի վարկածով՝ Ռուսաստանի երիտասարդ տնտեսական վերնախավի՝ «Choiseul 100 Ռոսիա»-ի ներկայացուցիչների հարյուրյակի մեջ է մտել «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը, հայտնում է ՌԲԿ-ն

«Ես երախտապարտ եմ նման բարձր գնահատականի համար եւ ցանկանում եմ շեշտել, որ սա մեր մեծ թիմի վաստակն է, որտեղ ընդունված չէ ձեռք բերածով սահմանափակվել»,- նշել է Տաթեւիկ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է ընկերության 20 տարին: «Մենք 20 տարեկան ենք, պատանեկություն: Հետաքրքիր ամեն ինչը դեռ առջեւում է»,- հավելել է նա

Շուազել ինստիտուտն այս վարկանիշը կազմում է 7-րդ տարին անընդմեջ՝ դրա մեջ ներառելով մինչեւ 40 տարեկան ժամանակակից սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչներին: Ըստ էության, ռուսական ցուցակը ֆրանսիական ամենամյա Choiseul 100 France վարկանիշի շարունակությունն է, որը կազմվում է 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն է մեր երկրների երիտասարդ տնտեսական առաջնորդների միավորումը մեկ ցանցի մեջ: