Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 8-ին ժամը 23.00-ին «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: