Ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 7-ի երեկոյան պատռված վերքերով, սալջարդերով եւ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել Վահագնի գյուղի բնակչուհի, 73-ամյա Հասմիկ Քոչինյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հ. Քոչինյանի որդին  հայտնել է, որ մայրը վնասվածքներն ստացել է ժամը 17.00-ի սահմաններում, տան մոտ վայր ընկնելու հետեւանքով:

Երեկոյան  Հ. Քոչինյանը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.20-ին, բաժին է ներկայացել 26-ամյա Գոռ Հ.-ն եւ հայտնել, որ ժամը 17.00-ի սահմաններում վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ վրաերթի է ենթարկել գյուղամիջյան ճանապարհին ուշագնաց ընկած Հ. Քոչինյանին:

Նշանակվել է ավտոտեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: