Ոստիկանության Գավառի բաժնի  ծառայողները մարտի 7-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են  ենթարկել 48-ամյա Գեւորգ Հ.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա հանցավոր համաձայնության գալով համագյուղացի, 41-ամյա  Արարատ Խ.-ի  հետ՝ մարտի 4-ին, ժամը 00.05-ի սահմաններում, մուտք են գործել Սարուխան գյուղում գտնվող ձկնաբուծարանի տարածք եւ ձկան աճեցման համար նախատեսված ավազանից գողացել իշխան ձուկ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: