Երեւանի Արաբկիրի շրջանում մարտի 8-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Ռենո», «Համեր H3» եւ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Ռենո»-ի 2 ուղեւորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: