Արտաշատի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում մարտի 7-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի աղջիկ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում՝ ջեռուցման կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են: