Եվրոպայի նավթամշակող գործարանները վճարում են Վենեսուելայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար՝ գնելով թանկարժեք ռուսական նավթ, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի պատժամիջոցները արգելափակել են ծծումբի բարձր պարունակությամբ նավթը համաշխարհային շուկայում, այդ իսկ պատճառով Եվրոպան ստիպված է գնել Urals ապրանքանիշի թանկարժեք ռուսական նավթ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները նաեւ բարդացնում են նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի համաձայնագրի իրագործումը:

Ընդ որում՝ ռուսական նավթի համար եվրոպական գործարանների միջեւ բարձր մրցակցության հաշվին Urals-ի գինն աճել է՝ հասնելով 2013 թվականից ի վեր չգրանցված մակարդակի: