Երեւանի Սարալանջի փողոցի տներից մեկում 21-ամյա տղան փորձել է սպանել իր հորեղբորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 5-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցի թիվ 10 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, իսկ ժամը 21.50-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի եւ ազդրի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Սերով Թ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Սերով Թ.-ին սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա եղբորորդին` 21-ամյա Արման Թ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արման Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:





























